Երբ երկուշաբթի տեղի ունեցավ ամենամեծ խափանումն ինտերնետի պատմության մեջ, իսկ Facebook-ը, Messenger-ը, Instagram-ը եւ WhatsApp-ն անջատվեցին, գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի մոտ կորցրած շահույթից բացի եւս մեկ գլխացավ առաջացավ:

Նրա հարթակներից գողացված 1.5 միլիարդ օգտատիրոջ անձնական տվյալները վաճառքի են հանվել դարքնետում:

«Օգտատերերի ID-ներ, իրական անուններ, հասցեներ, հեռախոսահամարներ եւ գեոլոկացիայի տվյալներ. այս ամենը ներառված է վաճառվում են Facebook-ի ավելի քան 1.5 միլիարդ օգտատերերի վաճառքի հանված տվյալների մեջ,- ասվում է աղտնիության մասին կիբերանվտանգության հարցերով լրատվական գործակալության հրապարակած զեկույցում: - Մեկնարկային գինը 5000 դոլար է մեկ միլիոն անվան դիմաց: Վաճառքի հանված բոլոր տվյալները իրական են»: