Լեհաստանում Patriot հրթիռների տեղակայումը չի նպաստում տարածաշրջանում վտահությանն ու անվտանգությանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
«Նմանօրինակ ռազմական գործունեությունը չի նպաստում մեր ընդհանուր անվտանգությանը, տարածաշրջանում վստահության եւ կանխատեսելիության հարաբերությունների զարգացմանը»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում է Պրայմ-ՏԱՍՍ-ը:
Համաձայն լեհ-ամերիկյան պայմանագրի, որը կարգավորում է ԱՄՆ զորքերի կարգավիճակը, Լեհաստանում ստեղծվել է ամերիկյան զորքերի ռազմակայան, որը 2012-ից հետո դառնալու է մշտական: Patriot հրթիռների առաջին ուսումնական համալիրը Լեհաստան է հասցվել մայիսի 24-ին: Այսօր այն ցուցադրելու են լրագրողներին: Ռազմակայանում կլինի բաց դռների օր:




























