Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2 410-ով։ Մահացել է 24 մարդ։

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից առայսօր երկրում հայտնաբերվել է վարակման 623 830 դեպք։

Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում ապաքինվել է 1 516 մարդ, համավարակի սկզբից՝ 594 669։ Մահացել է 9 134 մարդ։

Մեկ օրում կատարվել է 34 918 թեստավորում, այդ թվում՝ 20 262 հակագեն եւ 14 565 ՊՇՌ թեստ։

Վարակման ցուցանիշը մեկ օրում՝ 6,9, վերջին 14 օրում՝ 5,53, վերջին յոթ օրում՝ 5,31 տոկոս։

Այս ընթացքում Վրաստանում կատարվել է 1 836 443 պատվաստում կորոնավիրուսի դեմ, այդ թվում վերջին մեկ օրում՝ 9 075։

Ներկա պահին կարանտինի մեջ է 52 մարդ, հիվանդանոցներում՝ 4 077, քովիդ-հյուրանոցներում՝ 623 մարդ։

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020թ. փետրվարի 26-ին։