Առողջապահության նախարարությունը ներկայումս փորձում է մանկական ստացիոնար բուժսպասարկումը դարձնել անվճար։ Այս մասին մայիսի 26-ին Ազգային Ժողովում հայտարարել է Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։ Նա նաեւ նշել է, որ ամբողջությամբ անվճար մանկական բուժսպասարկման անցելու համար անհրաժեշտ են բավականին շատ միջոցներ։ «Մենք մտադիր են այդ հարցը լուծել փուլ առ փուլ։ 2011 թվականի սկզբին նախատեսում ենք բուժսպասարկումն անվճար դարձնել 0-1 տարեկան երեխաների համար։ 2012 թվականից 1-3 տարեկանների, 2013-ին 3-7 տարեկանների համար»,-նշել է նախարարը։

Վերջինիս խոսքով դպրոցներում կվերաբացվեն բուժկետերը, եւ աշակերտները տարին մեկ անգամ ամբողջական բժշկական ստուգում կանցնեն: