2021-ի սկզբին ցուրտ ձմեռը հանգեցրեց Եվրոպայում գազի պաշարների պակասի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Առաջին հերթին, տնտեսության արագ հետճգնաժամային վերականգնումը մեծացրել է էներգիայի պահանջարկը։ Երկրորդ հերթին, 2021 թվականի սկզբին շատ եվրոպական պետություններում ցուրտ ձմեռը հանգեցրեց գազի պաշարների պակասի»,-ասել է Պուտինը։
«Պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ «Գազպրոմ»-ը հրաժարվի մեծացնել իր սպառողների մատակարարումները, եթե նրանք համապատասխան հայտ են ներկայացնում։ Ոչ մի դեպք»,-հավելել է Պուտինն՝ ընդգծելով, որ Եվրոպայում ռուսական գազի ամենախոշոր սպառողը՝ Գերմանիան, 2021 թվականի 9 ամիսների ընթացքում 2020-ի դիմաց ստացել է պլյուս 10 մլրդ 124 մլն խմ գազ։
«Դա 131,8 տոկոս է անցած տարվա դիմաց»,-ասել է նա։
ՌԴ նախագահը 2021 թվականն անվանել է տնտեսության վերականգման շրջան։




























