Վիետնամի կառավարությունը ծրագրում է դեկտեմբերից վերաբացել հիմնական ճանապարհորդական ուղղությունները պատվաստված այցելուների համար՝ COVID-19-ի ցածր ռիսկ ունեցող երկրներից, հայտնում է Reuters-ը:
Վիետնամը համավարակի սկզբում սահմանային խիստ վերահսկողություն էր սահմանել՝ COVID-19-ի ներթափանցումը թույլ չտալու համար։ Սկզբում որոշ նախնական հաջողություններ եղել են, բայց դա վնասել է զարգացող զբոսաշրջության ոլորտին, որը սովորաբար կազմում է նրա համախառն ներքին արդյունքի մոտ 10%-ը:
Վիետնամն անցյալ ամիս հայտարարել է, որ նոյեմբերից կբացի Phu Quoc կղզու հանգստավայրը պատվաստված ճանապարհորդների համար: Դեկտեմբերից նա թույլ կտա նաեւ հաստատված երկրների զբոսաշրջիկներին այցելել ՅՈԻՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր, Հալոնգ եւ Հոյան ծոց, Դալաթ բարձրլեռնային քաղաք եւ Նյաչանգ ափամերձ հանգստավայր:
Վիետնամ ժամանած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը նվազել է մինչեւ 3,8 միլիոն՝ նախորդ տարվա 18 միլիոնի համեմատ, երբ զբոսաշրջության եկամուտը կազմում էր 31 միլիարդ դոլար, ինչը համարժեք է ՀՆԱ-ի 12 տոկոսին:
Երկիրը փորձում է արագացնել COVID-19-ի դեմ պատվաստումները՝ մինչ այժմ 98 միլիոն մարդուց միայն 13%-ն է պատվաստվել, ինչը Ասիայի ամենացածր ցուցանիշներից մեկն է:





























