Թունիսում փակել են հեռուստաընկերությունը, որը կտրուկ քննադատության էր ենթարկել նախագահ Քաիս Սայեդին, քանի որ նա հուլիսին զավթել էր իշխանության մեծ մասը, ինչը նրա հակառակորդներն անվանում են հեղաշրջում:
«Նա հեռարձակվում էր առանց լիցենզիայի... օրենքը կտարածվի բոլոր հեռուստաընկերությունների վրա», - Reuters-ին ասել է կարգավորիչ մարմնի ղեկավար Նուրի Լայմին:
«Zaytouna»-ն մեկն է այն մի քանի հեռարձակող ընկերություններից, որոնք երկար տարիներ աշխատել են առանց լիցենզիայի, ինչը զայրացրել է ԶԼՄ-ների դիտորդներին, ովքեր դրանք համարում են քաղաքական ազդեցության անօրինական գործիքներ: Հեռուստաալիքը հայտնել է, որ ոստիկանները խուզարկել են դրա շտաբը եւ առգրավել սարքավորումները:
«Zaytouna»-ի խմբագիր Լոտֆի Թահուաթին ասել է, որ իր կարծիքով՝ այդ քայլը կապված է նախագահի գործողությունների հետ: «Լուծումը մեզ պատժելն է՝ նախագահի որոշումների վերաբերյալ մեր վերջին դիրքորոշման եւ կատարվածի վերաբերյալ կոշտ քննադատության համար», - ասել է նա:




























