Մայիսի 27-ին ժամը, 16-ին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը «Կենաց տուն» հ/կ մշակութային կենտրոնում (Պուշկինի 38, 2-րդ հարկ) կազմակերպում է հավաք-քննարկում Կրթության և գիտության նախարարության կողմից առաջարկվող օտարալեզու դպրոցներ բացելու վերաբերյալ։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբից, հավաքին կմասնակցեն այս խնդրով մտահոգ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ մտավորականներ, լեզվաբաններ, քաղաքական գործիչներ, արվեստագետներ, բլոգերներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, երիտասարդներ։