Ամերիկյան միջուկային սուզանավը վնասվել է Ասիայում ստորջրյա օպերացիայի ժամանակ անհայտ օբյեկտի հետ բախումից հետո, հայտնել են ԱՄՆ ռազմածովային ուժերը:

ԱՄՆ ՌԾՈւ միջուկային սուզանավը «հոկտեմբերի 2-ի կեսօրին բախվել է օբյեկտին Հնդկաղաղօվկիանոսյան միջազգային ջրերում»,- ասվում է ռազմածովային ուժերի հայտարարության մեջ:

USS Connecticut-ը` միջուկային սուզանավը «հոկտեմբերի 2-ի կեսօրին բախվել է օբյեկտին ջրի տակ գտնվելիս, երբ աշխատում էր Հնդկաղաղօվկիանոսյան միջազգային ջրերում»,- ասվում է ռազմածովային ուժերի հայտարարության մեջ:

Նշվել է, որ անձնակազմը կյանքի համար վտանգավոր վնասվածքներ չի ստացել, սակայն USNI News կայքը, որը մասնագիտացած է ռազմածովային նորություններում, հայտնում է, որ մոտ մեկ տասնյակ նավաստիներ վիրավորվել են «միջինից մինչեւ թեթեւ ծանրության»:

USNI News-ը նաեւ հայտնել է, որ սուզանավը գործում էր Հարավչինական ծովում, որտեղ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը վիճարկում են Չինաստանի տարածքային պահանջները փոքր կղզիների նկատմամբ:

Ռազմածովային ուժերից հայտնել են, որ վնասի չափերը պարզվում են, միջադեպը հետաքննվում է:

«Սուզանավը մնում է անվտանգ եւ կայուն վիճակում: ԱՄՆ Կոնեկտիկուտի միջուկային շարժիչային համակարգն ու տարածքը չեն վնասվել եւ մնում են լիարժեք գործունակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

USNI News-ը հայտնել է, որ նավն այժմ ուղեւորվում է ամերիկյան բազա Գուամում: