Հանրապետության տոնի առթիվ մայիսի 28-ին` ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, հանդես կգա համերգային ծրագրով:
Հայաստանի մշակույթի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ համերգին իր աջակցությունն է ցուցաբերել ՀՀ մշակույթի նախարարությունը: Կհնչեն Վագների, Մոցարտի, Խաչատրյանի եւ Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները։ Դիրիժոր` Գեւորգ Մուրադյան, մենակատար` Վիկտոր Խաչատրյան (ջութակ)։



























