Անկարայում զայրացել են միջազգային լրատվամիջոցներում նախագահ Ռեջեփ Էրդողանի մասին հրապարակումների առիթով։ Մասնավորապես, թուրքական իշխանություններին զայրացրել են Reuters-ի եւ Foreign Policy-ի հրապարակումները։
Թուրքիայի հանրության հետ կապերի գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունը շտապել է այդ հոդվածներն անվանել «ֆեյք» եւ «սուտ»։
Reuters-ը, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել է, որ Էրդողանը հիասթափվել է ԿԲ ներկայիս տնօրենից, որին ինքն էր նշանակել 7 ամիս առաջ։ Գործակալության աղբյուրները չեն բացառել, որ նա կդառնա ԿԲ 4-րդ տնօրենը 2 տարվա մեջ, որին կարող են ազատել աշխատանքից։
Foreign Policy-ն գրել էր Էրդողանի առողջական վիճակի մասին։ Մասնավորապես, նշվել էր, որ այն կարող է այնքան վատանալ, որ նախագահն ի վիճակի չի լինի առաջադրվել 2023թ. ընտրություններում։ Ավելին, ենթադրվում էր, որ Էրդողանի ամենահավանական հաջորդը կդառնա պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Առաջ ֆեյքերը սոցիալական ցանցերի խնդիրն էին։ Ըստ երեւույթին, հիմնական լրատվամիջոցներն էլ են այժմ տառապում այն նույն խնդրից։ Այն, որ անգամ խոշոր կազմակերպություններն են տարածում նման կեղծիք, խոր մտահոգություն է առաջացնում»,- գրել է Ալթունը Թվիթերում։
Էրդողանը կորցնում է վստահությունը կենտրոնական բանկի տնօրենի հանդեպ
Foreign Policy: Էրդողանը կարող է շատ հիվանդ լինել, որպեսզի շարունակի մնալ Թուրքիայի առաջնորդ




























