Հետիոտնային տեղաշարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Սարալանջի փողոցում հոկտեմբերի 9-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոփոխության արդյունքում Սարալանջի փողոցի  144/3 հասցեի դիմացի ճանապարհահատվածում կկազմակերպվի չկարգավորվող հետիոտնային անցում, որի դիմացի հատվածներում, վարորդների զգոնությունը բարձրացնելու նպատակով, երթևեկության երկու ուղղություններով կտեղակայվեն աղմուկային շերտեր: