Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի ավագ դուստրը՝ Այշատը, դարձել է երկրի մշակույթի նախարար, հաղորդում է ՌԻԱ-ն։
Այս մասին հայտնել է խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը։
«Վստահ եմ, որ այդ պատասխաանատու պաշտոնում Այշատը կհասնի էլ ավելի զգալի արդյունքների եւ հաջողությամբ կհաղթահարի իր առջեւ դրված խնդիրները»,-ասել է նա։
Դաուդովը նշել է, որ իր աշխատանքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շնորհիվ Այշատին հաջողվել է մեծ ներդրում ունենալ երկրի գրադարանների, մշակույթի տների, թատրոնների զարգացման մեջ։
Այշատ Ռամզանովնա Քադիրովան ծնվել է 1998 թվականի դեկտեմբերի 31-ին Ցենտորոյ գյուղում։ Ավարտել է Չեչնիայի պետական համալսարանը, 2016 թվականին Firdaws նորաձեւության տան տնօրենն է, անցած տարվանից զբաղեցնում էր մշակույթի փոխնախարարի պաշտոնը։




























