ս
Լեհաստանի ԱԳՆ-ն կանչել է Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Չեսնովսկուն` սահմանին միգրացիոն իրավիճակի քննարկման համար: Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Լեհաստանի մամուլի գործակալությունը:
Օգոստոսի սկզբից ավելի քան 14 հազար միգրանտներ փորձել են ապօրինի հատել Լեհաստանի սահմանը Բելառուսի տարածքից: Այս փորձերի մեծ մասը կանխվել է սահմանապահների կողմից: Ավելի քան 1,8 հազար անօրինական միգրանտներ ձերբակալված են եւ գտնվում են Լեհաստանի հատուկ կենտրոններում:
Իշխանությունները պարզել են, որ նրանցից մոտ 50-ը կարող են վտանգ ներկայացնել երկրի համար, քանի որ կապված են ահաբեկչական կազմակերպությունների եւ հանցավոր խմբավորումների հետ:
Իշխանությունները տեղի ունեցածի համար մեղադրում են Բելառուսի ղեկավարությանը, որը, ըստ լեհական կողմի, միգրանտներին հասցնում է իրենց երկիր, այնուհետեւ նրանց ուղարկում Լեհաստանի, Լիտվայի եւ Լատվիայի հետ սահմանը` Եվրոպայում միգրացիոն ճգնաժամ հրահրելու համար: Բելառուսական կողմը այս քայլն անվանել է Վարշավայի պոպուլիստական հռետորաբանություն, եւ արտակարգ դրություն սահմանե; սահմանամերձ շրջաններում։




























