Մայիսի 26-ի երեկոյան Ստավրոպոլի կենտրոնում, Մշակույթի պալատի հարեւանությամբ, տեղի է ունեցել պայթյուն, որը Ռուսաստանի իրավապահները որակել են ահաբեկչություն: Պայթյունի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Պայթյունի վայրից ոչ հեռու եղել է սրճարան, որտեղ գտնվել են բազմաթիվ այցելուներ:
Զոհերի թիվն առայժմ 6-ն է, վիրավորները 43-ն են: Վիրավորների մեջ են նաեւ ազգությամբ հայեր` Մելքումյան Լիանա` 8 տարեկան, Մելքումյան Դիանա` 16 տարեկան եւ Սարկիսյանց Դավիթ` 21 տարեկան:




























