Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ է անվճար գովազդել Բելկոպսոյուզի ձեռնարկությունների արտադրանքը, օրինակ, «ՅաԲատկա» ապրանքանշի ներքո, ուրբաթ խոստավանել է նա, հայտնում է Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությունը:
«Եթե դուք «բատկա» ապրանքանշի ներքո կամ այդպիսի ինչ-որ բան հնարեք, «յաբատկա»-ն այժմ նորաձեւ է, եւ եթե դուք ցանկանում եք վաճառել դա այդպիսի ապրանքանշի ներքո՝ անվճար, խնդրեմ, ես կգովազդեմ ձեր արտադրանքը: Միայն թե շարժվեք»,-ընդգծել է Լուկաշենկոն:
Նա հիշեցրել է, որ ամռանն այցելել էր Սվիսլոչիում փուռ, որտեղ փորձել էր հացի, որն իր փորձած ամենահամեղ հացն էր: Ձեռնարկության տնօրենը պատմել էր, որ այդուհետ ժողովրդի շրջանում հյուսած հացը, որը հյուրասիրել էին Բելառուսի առաջնորդին, ստացել է «բատկայի» անունն ու ունի մեծ պահանջարկ:
Նախագահի կարծիքով՝ այժմ բազմաթիվ բելառուսցիներին պետք չէ ռեստորանային ծառայությունը:
«Մտեք ցանկացած ռեստորան. այնտեղ այնպիսի սնունդ կպատրաստեն, որ դժվար է պատկերացնել. դա արվեստի գործ է: Իսկ մարդիկ ցանկանում են սմաժենկա, սովորական դրանիկներ: Այսինքն՝ կյանքում նոր փուլի ժամանակն է: Դա միշտ ճոճանակ է, որը տատանվում եմ այս ու այն կողմ: Եւ ահա այս պահը: Ոչ մեկն ավելի լավ չի կարող անել, ինչպես դուք եք դա անում: Ձեզնից կգնեն Մինսկում, նաեւ հարուստ մարդիկ, կգնեն հաճույքով»,-համոզված է Բելառուսի առաջնորդը:
Բելառուսցիները Լուկաշենկային կոչում են «բատկա» (բելառուսից թարգմանաբար՝ հայր):




























