ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության հետ հոկտեմբերի 8-ից ավելացրել և խստացրել է հանրային տրանսպորտի նկատմամբ իրականացվող վերահսկողության պարբերականությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից:
Աբովյան պուրակի և դրան հարակից տարածքներում դիտարկվել է 106 տրանսպորտային միջոց։
Արձանագրվել է իրավախախտման 21 դեպք։
Օրվա երկրորդ կեսից վերահսկողությունը տեղափոխվել է Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծ-Ագաթանգեղոս խաչմերուկին հարակից կանգառներ, Խանջյան փողոց, որը այս պահին շարունակվում է։
Նշված հատվածներում մշտադիտարկվել է 115 տրանսպորտային միջոց:
Կազմվել է 30 վարչական արձանագրություն:




























