Ռուսաստանից գիտնականները, ԱՄՆ-ի եւ Գերմանիայի գործընկերների հետ միասին, խորհրդավոր քվանտային վիճակներ գտնելու միջոց են առաջարկել` մայորանյան մասնիկներ, որոնց հայտնաբերումը կարող է շրջակա միջավայրի միջամտության նկատմամբ դիմացկուն քվանտային համակարգիչների առաջացման հանգեցնել: Այս մասին ասվում է Ռուսաստանի գիտական հիմնադրամի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է «Լենատ»-ն:
Մայորանյան մասնիկները, որոնք առաջարկել է տեսական ֆիզիկոս Էտտորե Մայորանան, դրանց սեփական հակամասնիկներն են, այսինքն` դրանք միաժամանակ լիցքավորված են դրական եւ բացասական, այսինքն ՝ դրանց լիցքը հավասար է զրոյի: Բացի այդ, մնացած բոլոր քվանտային վիճակները եւս հավասար են զրոյի, ինչի արդյունքում դրանք չափելու սովորական եղանակներ չկան: Սակայն դժվար հասանելի պայմաններում հնարավոր է մայորանյան մասնիկներ ստանալ, երբ դրանք գտնվում են իրենց հիմնական վիճակում (զրոյական էներգիա ունեն): Գիտնականների նոր աշխատանքը ֆիզիկոսներին մոտեցնում է դրանց հայտնաբերմանը:
Փորձի ընթացքում հեղինակներնմեկ կոնտակտից մյուսը էլեկտրաէներգիա են փոխանցել 100 նանոմետրից պակաս հաստությամբ կիսահաղորդչալարերի միջոցով: Էլեկտրական հոսանքի ճանապարհին գերհաղորդիչ կար, որի դիմադրությունը ցածր ջերմաստիճաններում հավասար է զրոյի: Ենթադրաբար, էլեկտրաէներգիան պետք է հոսի դրա միջով` առանց վերջնակետին հասնելու, սակայն գիտնականները երկրորդ ելքի վրա ջերմային ազդանշան են գտել, այսինքն` հոսանքն անցնում էր հաղորդիչի միջով, իսկ ջերմությունը` լարի երկայնքով:
Զերմային էներգիան ֆիքսել հաջողվել է մանրահարվածների աղմուկի` էլեկտրական հոսանքի պատահական տատանումների գրանցման միջովով: Ըստ հետազոտողների` այդ աղմուկի միջոցով կարելի է որոշել լիցքերի ընդհանուր քանակը եւ դրանց փոխանցած ջերմության չափը` դրանով իսկ բացահայտելով մայորանյանն մասնիկները: Այդպիսի թաքնված ազդեցությունը կարող է օգտակար լինել աղմուկին դիմացկուն քվանտային համակարգիչների զարգացման համար:





























