Այսօր` մայիսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 1:06-ին Հայաստանի տարածքում, Սեւանա լճի ավազանում` Վարդենիս քաղաքից 17 կմ հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 2.5 մագնիտուդի երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Ժամը 6:01-ին երկրաշարժին հաջորդել է 2.1 մագնիտուդի հետցնցում: Ի դեպ, մայիսի 11-ին այստեղ կրկին երկրաշարժ էր գրանցվել: