Թալիբները դեռ չեն որոշել` կմասնակցեն Աֆղանստանի հարցով հանդիպմանը «Մոսկվայի ձեւաչափով», թե ոչ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է շարժման ներկայացուցիչ Բիլալ Քարիմին:

Ավելի վաղ Աֆղանստանում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ Ասիայի երկրորդ վարչության տնօրեն Զամիր Կաբուլովը հայտնել էր, որ Ռուսաստանը հրավիրել է «Թալիբան»-ին՝ հոկտեմբերի 20-ին կայանալիք «Մոսկվայի ձեւաչափի» հանդիպմանը մասնակցելու համար:

Թալիբները դեռ չեն որոշել` կմասնակցեն Մոսկվայի գագաթնաժողովին, թե ոչ»,- ասել է Քարիմին:

Օգոստոսի սկզբին թալիբներն ուժեղացրին գրոհն Աֆղանստանի կառավարական ուժերի դեմ, օգոստոսի 15-ին մտան Քաբուլ եւ հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է: Օգոստոսի վերջին երկու շաբաթները Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում էր ամերիկյան զինվորականների պաշտպանության ներքո, ընթանում էր արեւմտյան քաղաքացիների եւ նրանց հետ համագործակցող աֆղանցիների զանգվածային տարհանումը:

Օգոստոսի 31-ի գիշերն ամերիկացի զինվորականները հեռացան Քաբուլի օդանավակայանից` վերջ դնելով Աֆղանստանում ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը: