Ոստիկանության պարեկային ծառայության գնդի ծառայողները երեկ՝ հոկտեմբերի 8-ին՝ 04.00-ին, Թամանցիների փողոցից ոստիկանության պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Նիսան» մակնիշի ավտոմեքենա, որի 27-ամյա վարորդն այն վարում էր ոչ սթափ վիճակում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվական բաժնից։

Նա ավտոմեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել ատրճանակ:

Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և տվել բացատրություն:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է քննություն։