Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, հոկտեմբերի 9-ին՝ ժամը 01.25-ին, Արթիկ քաղաքի Նարեկացու փողոցից բերման են ենթարկել 33-ամյա տղամարդու՝ իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով, և 16-ամյա ուղևորին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվական բաժնից։

Վարորդը ավտոմեքենայի նստատեղի տակից ոստիկաններին է ներկայացրել ազդանշանային ատրճանակ՝ հարմարեցված ինքնաշեն փողով:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է քննություն։