Արցախի Հանրապետությունում այսօր` հոկտեմբերի 9-ին, ադրբեջանական ԶՈւ կողմից քաղաքացիական անձի սպանելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:Այս մասին հայտնում է ԱՀ ոստիկանությունը։

«Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձը՝ Մարտակերտ քաղաքի 55-ամյա բնակիչ Արամ Տեփնանցն է:

Դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ Մարտակերտ քաղաքի հարակից դաշտում:

Իրավապահ մարմինները կատարել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն»,- հայտնում են ոստիկանությունից: