Մայիսյան հաղթանակներին նվիրված, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին «Երեւան» բժշկական կենտրոնում անվճար հիմունքներով բժշկական ծառայություն է մատուցվել 700 հիվանդի, այդ թվում կատարվել են նաեւ բարդ վիրահատություններ: Բուժհաստատությունը պետական ոչ մի աջակցություն չի ստանում, եւ միջոցառումն իրականացվել է կենտրոնի եւ ՀՅԴ միջոցներով:

Բուժկենտրոն դիմածների գերակշռող մասը սոմատիկ բաժանմունքում հոսպիտալացված հիվանդներն են, որոնք հիվանդությունը ձեռք են բերել սոցիալական վատ պայմանների եւ ուժեղ սթրեսի հետեւանքով:

«Երեւան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը պատրաստակամ է հաջորդ տարիներն եւս նույն կերպ սպասարկել Արցախի, Ջավախքի ու Հայաստանի տարբեր մարզերի զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին։

Ըստ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի՝ ԱԺ ում մշակվում է նոր օրինագիծ, որով անվճար վիրահատություններ կկատարվեն նաեւ այլ հիվանդանոցներում: