ԱՄՆ-ն երեք շաբաթ դադարից հետո վերականգնել է Աֆղանստանից փախստականների ընդունելությունը. 300 մարդուց կազմված առաջին խումբը լքել է Գերմանիայում Ռամշթայն ավիաբազան եւ մեկնել Ֆիլադելֆիա, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ավիաչվերթները դադարեցվել են սեպտեմբերին ԱՄՆ բժշկական իշխանությունների պահանջով աֆղանցիների շրջանում կարմրախտի բռնկման պատճառով:
«Մենք իսկապես երջանիկ ենք կատարել այդ տիտանական աշխատանքը: Դա ավելի շատ ժամանակ է զբաղեցրել, քան ակնկալվում էր, սակայն դա հիանալի արդյունք է»,-պարբերականը մեջբերում է ավիաբազայի հրամանատար բրիգադային գեներալ Ջոշուա Օլսոնի խոսքերը, որը համակարգել է փախստականների թռիչքը:
Ավիաբազայի ղեկավարությունը համարում է, որ արդեն առաջիկա օրերին հնարավոր կլինի ԱՄՆ ուղարկել շուրջ հազար տարհանված աֆղանցի ամեն օր, իսկ շաբաթական՝ 9 հազար փախստական:
Ամերիկայի տարածքում ներկայում գտնվում է ավելի քան 50 հազար աֆղանցի փախստական, տասնյակ հազարավոր մարդկիկ գտնվում են տրանզիտային ճամբարներում, որոնք կազմակերպված են արտերկրում:




























