Հայտնի է դարձել նարկոմաֆիայի պատճառով Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի սպառնացող վտանգի մասին։ Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝  Վուչիչի կյանքին վտանգ է սպառնում նարկոմաֆիայի խմբավորման ձերբակալությունից հետո, որը առնվազն 7 մարդու է սպանել։

Վուլինը հայտարարել է, որ հանցավոր խմբավորության որոշ պարագլուխներ փախուստի մեջ են։

Նարկոտրաֆիկը ԵՄ երկրներում ամենաբարդ խնդիրներից է։ Վերջին 30 տարում նարկոմաֆիայի նկատմամբ պրոցես է սկսվել Իտալիայում «Նդրանգետի» անդամների նկատմամբ։ Դատապարտյալների աթոռին են հայտնվել 355 անդամներ, ինչպես նաեւ կասկածյալներ պաշտոնյաների հետ դավադրության մեջ, գործարարներ եւ իրավաբաններ։