ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը Մոսկվա է ժամանել, որտեղ բանակցություններ կվարի պաշտոնյաների հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նա կգտնվի Մոսկվայում հոկտեմբերի 11-13-ը։ Բանակցություններ կվարի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովի եւ այլ բարձրաստիճան անձանց հետ։
Պետդեպը մանրամասն չի բացահայտել այցի ծրագիրը։ Միայն հաղորդվում է, որ Նուլանդը ծրագրում է քննարկել երկկողմ, տարածաշրջանային եւ գլոբալ օրակարգին առնչվող հարցեր։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ այցի նախաձեռնությունը ամերիկյան կողմինն է։




























