Ուկրաինայում կարծում են, որ Թուրքիայի մասնակցությունն այսպես կոչված «Ղրիմի հարթակում» «հարված կհասցնի» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նման հայտարարություն է արել Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան, հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը։

«Ղրիմի հարթակը դա շատ  ուժեղ հարված է անձամբ Պուտինին։ Այդ պատճառով նրա էմոցիոնալ արձագանքը հասկանալի է, եւ մենք գոհ ենք դրանից։ Դա նշանակում է, որ մենք ճիշտ եւ բարի գործ ենք անում»,-ասել է նա։

Բացի այդ, նա նշել է, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն բազմիցս հաստատել է, որ Թուրքիան մնում է այդ հարթակի ակտիվ մասնակիցներից եւ պատրաստ է Ուկրաինայի հետ այլ պետությունների կոչ անել միանալ հարթակին։

«Մենք եւ Թուրքիան փակ թեմաներ չունեն։ Մենք վստահելի հարաբերություններ ունենք։ Եվ ես գոհ եմ այն ամենից, ինչ ասաց իմ թուրք գործընկերը»,-հավելել է Կուլեբան։