Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Շիրակի մարզի դատախազության միջնորդությունը Գյումրու Մուշ 2 թաղամասի բնակիչ, 56-ամյա Կ․Մ.-ին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։ Այս մասին Aravot.am-ը տեղեկացել է Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մուշ 2-րդ թաղամասի 11-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչ Կ․ Մադոյանը իր 84-ամյա մոր ցավերը մեղմելու նպատակով որոշել է օգնել նրան կյանքին վերջ դնել ու խմեցրել է իրեն հատկացված հոգեմետ դեղերը՝ «Ցիկլոդոլ», «Դիազեպամ», «Հարոպերիդոլ», ընդհանուր թվով՝ 72 դեղահաբ, ապա իր կյանքին եւս վերջ տալու նպատակով խմել է այդ նույն հոգեմետ դեղերից 102 դեղահաբ ու հայտնվել կոմատոզ վիճակում։
Հոկտեմբերի 2-ին Ց․ Մադոյանը «Գյումրի» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է։
56-ամյա Կ․Մ․-ն գրանցված է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում։



























