Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի՝ IBF, վարկածով 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի շահերը ներկայացնող Քրիս Մեյերը քննադատել է Աբրահամի մրցակից Կառլ Ֆրոչին, որը հայտարարել էր, թե իրենց միջեւ կայանալիք մենամարտը պետք է անցկացվի Միացյալ Նահանգներում: Ըստ Մեյերի՝ մրցամարտն անհրաժեշտ Է անցկացնել Եվրոպայում, քանի որ դա են պահանջում մրցույթի պայմանները:
Նշենք, որ Աբրահամն ու Ֆրոչը մասնակցում են «Super Six World Boxing Classic» միջազգային մրցաշարին:


























