Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հունիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Ստամբուլ: Պրայմ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Պուտինը կմասնակցի Ասիայում վստահության միջոցառումների եւ փոխգործակցության խորհրդակցության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների 3-րդ հանդիպմանը, ինչպես նաեւ կունենա մի շարք երկկողմանի հանդիպումներ:
Նշենք, որ հունիսին եւս Սոչիում կկայանա Վլադիմիր Պուտինի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:




























