Մայիսի 25-ին, ժամը 9-ին, Աբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան-Ձորաղբյուր ճանապարհին վթարի ենթարկված ավտոմեքենայի մեջ դիակ կա:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Աբովյան-Ձորաղբյուր ճանապարհի 2-րդ կմ-ին հայտնաբերել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենա, որի ղեկին եղել է ավտոմեքենայի տիրոջ` 1955 թ. ծնված Ռոբերտ Գինոսյանի դիակը:
Շրջակայքում եւ ավտոմեքենայի վրա հայնաբերվել են ճանապարհատրանսպորտային պատահարին բնորոշ հետքեր: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:



























