Արեւելյան Վրաստանում, հնարավոր է, թաղված է ռուս մեծ գրող Ալեքսանդր Պուշկինի նախատատը:

Խոսքը Արեւելյան Վրաստանի Դուշետի շրջանում Նատալյա Հանիբալի գերեզմանի մասին է: Տեղացիները պնդում են, որ նա թաղված է իշխաններ Կարանգոզիշվիլիների եւ Մոզդոկելիների գերեզմանատանը:

Գյուղի բնակչուհի Թամար Մոզդոկելին գերեզմանի մասին իմացել է իր հորաքրոջ օրագրից:

«Ըստ գրառման, 1836թ. այստեղ թաղվել է Պուշկինի մերձավոր ազգականուհին»,- գրում է «Նովոստի-Գրուզիան»: Նատալյա Հանիբալը մահացել է 1836թ, դեկտեմբերի 30-ին` ծանր հիվանդանալով, երբ շրջագայում էր Ռազմական վրացական ճանապարհով: