Ճապոնիայում 2020 թվականին ինքնասպանությունների թիվը 11 տարվա մեջ առաջին անգամ աճել է, ինչը համավարակի հետեւանքով առաջացած խնդիրների ուղղակի հետեւանքն է։ Այս մասին ասվում է կառավարության զեկույցում, որը հաստատվել է երեքշաբթի նախարարների կաբինետի նիստում։

Անցած տարի հանրապետությունում ավելի քան 21 հազար մարդ ինքնասպան է եղել, ինչը 912-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Այս աճն ամբողջությամբ պայմանավորված է աշխատող կանանց շրջանում ինքնասպանությունների թվի աճով, նշվում է զեկույցում։ 2019 թվականին Ճապոնիան ունեցել է ինքնասպանությունների ամենացածր ցուցանիշը 1978 թվականից ի վեր։