Լիբանանի եւ Պարսից ծոցի երկրների միջեւ դիվանագիտական ​​ճգնաժամի կարգավորման հարցում որոշակի առաջընթաց կա։ Այս մասին հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի օգնական Հոսամ Զաքին, փոխանցում է Reuters-ը։

Զաքին, ով այցով Բեյրութ է, հանդիպել է նախագահ Միշել Աունի, վարչապետ Նաջիբ Միքաթիի եւ արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Բու Հաբիբի հետ: Նրա խոսքով՝ ինքը ճգնաժամի վերաբերյալ Արաբական լիգայի տեսակետները ներկայացրել է այն պաշտոնյաներին, որոնց հետ հանդիպել է։

 Հոսամ Զաքին նշել է, որ Աունի հետ իր հանդիպումը եղել է «անկեղծ եւ դրական», եւ նա գտել է ճգնաժամը կարգավորելու միջոցը, սակայն հավելել է․ «Սա հեշտ հարց չէ եւ չպետք է անլուրջ վերաբերվել»։

Սաուդյան Արաբիան վտարել է Լիբանանի դեսպանին, արգելել լիբանանյան բոլոր ներմուծումները թագավորություն եւ հետ կանչե; իր դեսպանին այս ամսվա սկզբին: Նման քայլեր են ձեռնարկել Բահրեյնն ու Քուվեյթը, մինչդեռ Արաբական Միացյալ Էմիրությունները հետ է կանչել իր ողջ դիվանագիտական ​​անձնակազմը։