Պեկինը «կեղծարարություն» է անվանել ԱՄՆ-ում դատապարտված Չինաստանի քաղաքացու դեմ մեղադրանքները։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը ուրբաթ հայտարարել է, որ Սյույ Յանցզյունը դատապարտվել է դաշնային կառավարության կողմից՝ ԱՄՆ մի քանի ավիացիոն եւ օդատիեզերական ընկերություններից առեւտրային գաղտնիքներ գողանալու նպատակով դավադրության համար:

«Այս մեղադրանքը կեղծարարություն է»,-ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը։ «Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ն այս գործը քննի օրենքին համապատասխան եւ արդարացիորեն՝ Չինաստանի քաղաքացու իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար»: Սյույին սպառնում է առավելագույնը 60 տարվա ազատազրկում եւ ավելի քան 5 միլիոն դոլարի չափով տուգանք։