Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածության մակարդակը հասել է համաճարակի սկզբից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Բժիշկները նախազգուշացրել են, որ իրենք ստիպված կլինեն առաջիկա շաբաթների ընթացքում հետաձգել պլանավորված վիրահատությունները՝ իրավիճակից դուրս գալու համար, հայտնում է Reuters-ը։

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օր առաջ 4 767 033-ի դիմաց հասել է 4 782 546-ի։ Մահացածների թիվն աճել է 33-ով եւ կազմել 96 558 մարդ։

Բավարիայի վարչապետ Մարկուս Սյոդերը կոչ է արել ավելի վճռական քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան հիվանդության նոր գագաթնակետին: Նա կոչ է արել կրկին   անվճար թեստեր առաջարկել, պատվաստումների կենտրոնները վերաբացվել։  Ինտենսիվ եւ շտապ բժշկության ասոցիացիայի գիտական ​​ղեկավար Քրիստիան Կարագիաննիդիսն ասել է, որ առաջիկա շաբաթներին կորոնավիրուսային դեպքերի սպասվող աճը նշանակում է, որ որոշ պլանավորված վիրահատություններ պետք է հետաձգվեն: Գերմանիան արդեն ստիպված է եղել որոշ հիվանդների տեղափոխել ծանրաբեռնված հիվանդանոցներից։