Սահմանային պետական կոմիտեն հաստատել է լեհ-բելառուսական սահմանին Լեհաստանի կողմից կրակոցների մասին տեղեկատվությունը։ Այս մասին տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն
Ինչպես հաղորդվում է, ՍՊԿ-ն չի բացառում Լեհաստանի սադրիչ գործողությունները՝ փախստականների նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառումն արդարացնելու համար։ «Հաշվի առնելով Լեհաստանի պաշտոնյաների հայտարարությունները սահմանի մոտ զինված ուժերի եւ տեխնիկայի կենտրոնացման մասին՝ մենք չենք բացառում լեհական կողմի սադրիչ գործողությունները՝ ուղղված փախստականների դեմ ֆիզիկական ուժի եւ հատուկ տեխնիկայի կիրառման արդարացմանը», ավելի վաղ մեկնաբանել էր Սահմանային պետական կոմիտեի ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին։





























