Դամասկոսի հիվանդանոցներից մեկը վերջին 15 օրվա ընթացքում ընդունել է մուկորմիկոզով («սեւ բորբոս») 17 պացիենտի: Այս մասին հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը՝ հղում անելով Դամասկոսի հիվանդանոցի գլխավոր վարչության տնօրեն Սամեր Օմար Յահիավիին։
Բժշկի խոսքով՝ բաժանմունքը նախատեսված է 20 մահճակալի համար, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարելի է ընդլայնել։ 15 օրվա ընթացքում բաժանմունք է ընդունվել 17 պացիենտ, որոնց մոտ հիվանդության զարգացումը հրահրել է իմունիտետի թուլացում, շաքարախտ եւ այլն։ Բոլոր Covid-ով հիվանդները պահվում են մեկուսացման մեջ՝ վարակի տարածումը կանխելու համար։




























