Չիլիում պատգամավորներն աջակցել են նախագահի իմպիչմենթին։ Չիլիի խորհրդարանի պատգամավորների պալատը քվեարկել է նախագահ Սեբաստիան Պինյերային իմպիչմենթ հայտնելու օգտին, որի վերաբերյալ վերջնական որոշումն այժմ պետք է ընդունի Սենատը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Պանդորայի դոսյեի» փաստաթղթերի հիման վրա 78 պատգամավոր կողմ է քվեարկել կոռուպցիայի կասկածանքով Պինյերայի դեմ սահմանադրական մեղադրանք ներկայացնելուն, ինչը նվազագույնն է, որն անհրաժեշտ է նախագահի հրաժարականի առաջարկին աջակցելու համար։

Դեմ է քվեարկել 67 օրենսդիր, երեքը ձեռնպահ է մնացել։ Պինյերայի նախագահական ժամկետն ավարտվում է 2022 թվականի մարտի 11-ին։ Նոյեմբերի 21-ին երկրում տեղի կունենան պետության նոր ղեկավարի ընտրություններ։