Ավելի քան 25 000 տոննա օգտագործված անձնական պաշտպանիչ միջոցներ եւ այլ պլաստիկ թափոններ՝ կապված COVID-19 համաճարակի հետ, հայտնվել են համաշխարհային օվկիանոսում։ Այս մասին հոդվածը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։
Սա պարզել են Նանյանի համալսարանում (Չինաստան) Իմին Փենի ղեկավարությամբ աշխատող գիտնականները, ովքեր օգտագործել են համակարգչային մոդել, որը վերարտադրում է պլաստիկ թափոնների տարածումը ջրային միջավայրում: Որպես ելման կետ է ծառայել Covid-ի հետ կապված թափոնների կուտակման տվյալները, որոնց թվում են բժշկական դիմակներ, թեստային հավաքածուներ, մասնագիտացված հիվանդանոցների թափոններ եւ նմանատիպ իրեր 193 երկրներում։
Պարզվել է, որ համավարակի սկզբից մինչեւ 2021 թվականի օգոստոսը մարդկությունն արտադրել է մոտ 8,4 մլն տոննա նման աղբ։ Մոդելավորման տվյալներով՝ 25 000 տոննան արդեն համաշխարհային օվկիանոսում է։ Հիմնականում այս աղբը ուղղակիորեն օվկիանոս չի թափվում, այն այնտեղ են տանում գետերը: Առաջին հերթին խոսքը Ասիայի գետերի (Յանցզի, Ինդոոս եւ Խուանխե) մասին է, որտեղ բնակչության խտությունը բարձր է եւ բնապահպանական խիստ չափանիշներ չկան։





























