Արտակարգ դրությունը, որը Լիտվայի կառավարությունը երկրի խորհրդարանին առաջարկում է մտցնել, ուժի մեջ է մտնում Բելառուսի հետ սահմանի երկայնքով եւ Լիտվայից հինգ կիլոմետր հեռավորության վրա, ինչպես նաեւ միգրանտների տեղակայման վայրերում։ Այս մասին հայտնում է Լիտվայի ազգային ռադիոհեռուստատեսության LRT պորտալը։
«Արտակարգ դրությունը մտցվում է Բելառուսի հետ սահմանի երկայնքով, ինչպես նաեւ այն վայրերում, որտեղ միգրանտները տեղավորվում են Կիբարթայում, Մյադինինկայում, Պաբրադայում, Ռուկլայում եւ Վիլնյուսում։ Այս միջոցը ենթադրում է սահմանափակումներ Լիտվայում տեղակայված անօրինական միգրանտների՝ գրավոր կամ հեռախոսով շփվելու եւ այլ իրավունքի վրա, բացառությամբ երկրի իշխանությունների հետ շփումների»,-ասվում է հայտարարության մեջ։





























