500 կգ-ից ավելի քաշով եւ 200 միլիոն ռանդի (13,4 միլիոն դոլար) կոկաինի խմբաքանակ են գողացել Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արեւելքում գտնվող Պորտ Շեպստոն նավահանգստային քաղաքի ոստիկանության հատուկ ստորաբաժանման հանցագործությունների առաջնահերթ հետաքննության վարչության (Hawks) չհրկիզվող պահարանից։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է երկրի ոստիկանության ներկայացուցիչ Նոմտանդազո Մբամբոն։
«Կողոպտիչները շենք են մտել պատուհանից, կոտրել են չհրկիզվող պահարաններից մեկը, որտեղ գտնվում էր թմրանյութը»,- նրան մեջբերել է տեղական eNCA հեռուստաալիքը: «Գողացել են 541 կգ ընդհանուր քաշով կոկաին՝ 200 մլն ռանդ արժողությամբ»։ Նրա խոսքով՝ գողությունը կատարվել է անցյալ ուրբաթ երեկոյից երկուշաբթի առավոտվա միջեւ։
Ոստիկանությունը դեռ չի հայտնել, թե որտեղից է թմրանյութը վարչության չհրկիզվող պահարանում, որը, ի թիվս այլ հարցերի, զբաղվում է առավել վտանգավոր ծառայողական հանցագործություններով։ Հետաքննություն է սկսվել։ Մինչ այժմ այս գործով ոչ ոք չի կալանավորվել։





























