Ռազմանավի ուղարկումը Հնդ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան ընդգծում է Գերմանիայի այն մտահոգությունը, որ նավարկության ազատությունը եւ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը վտանգի տակ են գտնվում տարածաշրջանում, ինչը ակնհայտ ակնարկ է Չինաստանին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Կայ-Ախիմ Շոնբախը, ով ժամանել է Տոկիո՝ կապված նավահանգիստ «Բավարիա» հետախուզանավի մտնելու հետ, հայտնում է AP-ն։
Նրա խոսքով՝ լարվածության սրումը, տարածքային վեճերը եւ տարածաշրջանում ռազմական հավասարակշռության փոփոխությունը կարող են լուրջ հետեւանքներ ունենալ Ասիայի սահմաններից դուրս։
Շոնբախն ասել է, որ նավի առաքումը պետք է ցույց տա աջակցությունը Ճապոնիային, Միացյալ Նահանգներին եւ այլ գործընկերներին եւ միավորի նրանց ջանքերը՝ պաշտպանելու խաղաղությունը, ազատ նավագնացությունը եւ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը:
«Հարավչինական ծովը գլոբալ երեւույթ է, այսինքն՝ ծովային գոտի, որը պատկանում է բոլորին, ուստի ոչ ոք չի կարող տիրանալ կամ հավակնել դրան»,- ասել է նա։
Հետախուզանավը Տոկիո է ժամանել ուրբաթ օրը՝ դառնալով առաջին գերմանական ռազմանավը, որն այցելել է Ճապոնիա մոտ 20 տարվա ընթացքում։ Գերմանացի պաշտոնյաների խոսքով՝ ճանապարհին նրանք այլ ռազմանավերի հետ համատեղ վարժանքներ են անցկացրել, այդ թվում՝ Խաղաղ օվկիանոսում ճապոնական կործանիչի հետ երկօրյա զորավարժություններ:





























