Իսպանիան մտադիր չէ ամերիկյան F-35 կործանիչներ գնել եւ հավատարիմ է մնում FCAS կործանիչների եվրոպական ծրագրին: Այս մասին հայտարարել է ՊՆ ներկայացուցիչը։

Ֆրանսիական Challenges ամսագիրը, հղում անելով Jane's ամսագրի վերլուծաբանին, ով մասնագիտացած է պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում, հայտնում է, որ Իսպանիան կարող է շահագրգռված լինել ԱՄՆ-ից F-35 կործանիչ գնելու հարցում։

Սակայն Իսպանիան հայտարարել է, որ լիովին հավատարիմ է FCAS կործանիչի ֆրանս-գերմանա-իսպանական նախագծին:

«Իսպանիայի կառավարությունը բյուջե չունի՝ բացի արդեն գոյություն ունեցողից, այլ նախագծի մասնակցելու համար: Մենք բացառում ենք մասնակցությունը F35 նախագծին։ Մեր ներդրումային պարտավորությունները FCAS-ում են»,- Reuters-ին ասել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: