Հասկանալի է, որ սա ինչ-որ մարզում է կամ շանտաժ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ մեկնաբանելով միգրանտների հետ կապված իրավիճակը Եվրամիության հետ Բելառուսի սահմանին, փոխանցում է Belta-ն։
«Ժամանակակից աշխարհում զենք վերցնելը նման է մահվան, դա ինքնասպանություն է, համաձայնեք: Եվ առավել եւս այստեղ՝ Եվրոպայի կենտրոնում։ Եվ` առավել եւս Բելառուսի հետ: Չէ՞ որ այստեղ՝ կենտրոնում գտնվող այս հողակտորի վրա ծավալվել են բոլոր պատերազմները, այստեղից էլ սկսվել է ամեն ինչ։ Ի՞նչ է, պատմությունը ոչինչ չի՞ սովորեցնում»,- նշել է նա։
Նրա խոսքով` Բելառուսը հանգիստ դիմակայում է դրան. «Մենք կռիվ չենք սարքում, քանի որ Ռուսաստանում ոմանք գրում են, եւ մեր փախածներն էլ այնտեղ նրանց հետ: Մենք գիտենք, որ եթե, Աստված մի արասցե, ինչ-որ սխալ թույլ տանք, եթե սայթաքենք, ապա դա անմիջապես Ռուսաստանին կներքաշի այս հորձանուտը։ Իսկ դա ամենամեծ միջուկային ուժն է։ Ես գիժ չեմ: Ես հիանալի հասկանում եմ, թե դա ինչի կարող է հանգեցնել: Ուստի այստեղ հերոսություն չկա՝ «ինքնաձիգը վերցրիր ու գնացիր Լեհաստանի սահման» (ի դեպ, որտեղ ժամանակին ես սահմանապահ եմ ծառայել). ոչ, ոչ մի դեպքում։ Մենք մեզ հաշիվ ենք տալիս, մենք գիտենք մեր տեղը։ Բայց մենք ծնկի չենք գա»։





























