Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99 կմ հատվածում դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են 46-ամյա Արմենուհի Մշեցյանի վարած Volkswagen Polo մակնիշի և 53-ամյա Վազգեն Ավագյանի վարած ՄԱԶ մակնիշի բեռնատարը։

Վթարի հետևանքով վարորդներից Ա. Մշեցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են Volkswagen-ը, փակել գազաբալոնի փականը և սահմանազատել տարածքը: