Թուրքական ավիատիեզերական TAI (Turkish Aerospace Industries) ընկերությունը 2022 թվականին կավարտի հինգերորդ սերնդի TF-X կործանիչի նախագծի աշխատանքները եւ մտադիր է սերիական արտադրության անցնել 2028 թվականին։ Այս մասին CNN TÜRK հեռուստաալիքի եթերում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը:
«2023 թվականի մարտի 18-ին այս ինքնաթիռը կգործարկի իր շարժիչները։ Այսինքն՝ պատրաստ կլինի 2022 թվականին։ Նախագծի վրա աշխատում են հազարավոր ինժեներներ, եւ մենք այժմ կարող ենք մտնել [մասերի] արտադրության փուլ։ Սերիական արտադրությունը նախատեսում ենք սկսել մինչեւ 2028 թվականը։ Սա 2020-ականների տեխնոլոգիաների ինքնաթիռ է»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։



























