Արագածոտնի մարզում, այսօր՝ նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Գեղազնիկ  Հ.-ն իր վարած Honda Elysion մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր  Մ3 ավտոճանապարհի  54-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջված վիճակում  հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարները բժիշկների օգնությամբ վիրավորներին՝ Լոռու մարզի բնակիչներ, 52-ամյա Ջուլիետա Ք.-ին, 63-ամյա Աիդա Բ.-ին և 61-ամյա գեղեցիկ Թ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որոնք տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական  կենտրոն:

Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը:

Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դարձի է բերվել և քարշակով տեղափոխվել ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: