Մահացել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Ֆրեդերիկ դե Կլերկը, ով այդ երկրի վերջին սպիտակամորթ առաջնորդն էր, հայտնում է BBC-ն։

Դե Կլերկը ղեկավարել է Հարավային Աֆրիկան ​​1989-1994 թվականներին։ 1990 թվականին նա օրինականացրել է ապարտեիդի դեմ կուսակցությունները, որից հետո բանտից ազատվեց երկրի ամենահայտնի այլախոհը եւ սևամորթների խտրականության դեմ պայքարող Նելսոն Մանդելան։

1993 թվականին դե Կլերկը կիսել էր Խաղաղության Նոբելյան մրցանակը Մանդելայի հետ:

1994 թվականին երկրում անցկացվեցին բազմակուսակցական ընտրություններ, որոնցում հաղթեց Մանդելայի կուսակցությունը, եւ նա ղեկավարեց երկիրը։

Դե Կլերկի հիմնադրամը հայտնել է, որ նախկին նախագահը մահացել է Քեյփթաունի իր տանը 85 տարեկան հասակում:

Նախկին նախագահի մոտ այս տարի քաղցկեղ էր ախտորոշվել:
.